«Ձեր ստերջացրած շունը հղի ա». քաղաքացին ընդհա...

Ուզում եմ, որ Դուք իմանաք Ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին։ Այս ամեն շունը 25,000 դրամ է: Տենդերներով շատ կազմակերպություններ չեն ստերջացնում շներին, «կլիպսը» խփում են, շները ծննդաբերում են: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է քաղաքացին:

Քաղաքացին նշել է, որ հատուկ իր հետ բերել է անտուն շանը, որին ինքը պարբերաբար կերակրում է, որպեսզի Փաշինյանն անձամբ տեսնի: 

«Մի հատ կարա՞նք այդ շանը վերցնենք, չգնա ոչ մի տեղ, որ ստուգեն։ 

Ոստիկանությանը տվեք շանը, ես հենց այդ շան օրինակով, այդ համարով կգնամ։ Մի հատ կարա՞ք կազմակերպեք»,- հանձնարարել է Նիկոլ Փաշինյանը: