Տեսանյութ․ Աննա Հակոբյանը ասել է, թե ՄԱԿ-ում...

Երեկ մի շարք լրատվամիջոցներ տարածեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ հայտնի տեսանյութը, որտեղ ըստ հրապարակումների ՄԱԿ-ում Զոհրաբ Մնացականյանը կարգի է հրավիրում Աննա Հակոբյանին, ով Փաշինյանի ելույթի ժամանակ հարդարել է մազերը։

Օրվա ավարտին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր հայտնի տեսանյութով և գրառում կատարել․«Լավն էր»։ Մեկնաբանություններում Աննա Հակոբյանը օգտատերերի հարցերին ի պատասխան մանրամասնել է, թե ի՞նչ է իրեն ասել Զոհրաբ Մնացականյանը․«Երեւի ասաց. «Նկարում են»: Ինձ այդպես թվաց, դրա համար դադարեցի ուղղել: Մինչդեռ ուղղում էի, որպեսզի կադրում խառնված չլինեն:) Ակնհայտորեն ռեժիսորի հետ իրար լավ չհասկացանք»։