Տեսանյութ. ԱՀ ճանաչման գործընթացը բացարձակապե...

Բուն նախագիծը քննարկում չի ունեցել Արցախի խորհրդարանի հետ, բայց մենք հիմք ենք ընդունել Արցախի խորհրդարանի կոմղից ընդունված բազմաթիվ հայտարարություններ: Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ արդյոք նախագիծը քննարկվել է Արցախի իշխանությունների կամ խորհրդարանի ղեկավար կազմի հետ:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը պատասխանելու՝ ընդդիմության ներկայացրած առաջարկը։

«Հիմք ենք ընդունել Հայաստանի օրենսդրությունը, հիմք ենք ընդունել այն հայտարարությունները, որոնք արվել են և Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքի դրսևորումը, որը մասնավորապես երևաց նաև հոկտեմբերի 30-ին: Եթե դուք ծանոթ եք՝ հոկտեմբերի 30-ի Արցախի խորհրդարանի որոշմանը, ապա առաջին կետով նշված է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և չի եղել երբեք անկախ Ադրբեջանի կազմում»: