
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած հերթական, հարձակողական գործողություններն արդյունք են նրան, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջը, ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների, Սյունիքի միջանցքի բացմանը։ Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ իշխանությունները, հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը, Հայաստանում գործող միջազգային բոլոր կազմակերպությունների հետ միասին չեն կարողացել դատապարտել Ադրբեջանի սադրանքները, նրա կողմից իրականացված հանցագործությունները՝ խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: