Տեր Արամի սիրելի հերոսը Կադիրովն է

Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ իշխանական Հ1-ի եթերում հարցազրույցով հանդես եկավ, որով լիովին նպաստեց իշխանության հակաեկեղեցական արշավին։

Տեր Արամը, նպատակ ունենալով եկեղեցու առաջնորդներին մռայլ լույսի ներքո ներկայացնել, Գուգարանց թեմի առաջնորդին նկարագրեց որպես բռնապետ, առանց ում հոգևոր սպասավորները չեն կարողանում անգամ Երևան գալ։

Հետաքրքիր է, որ գոյություն չունեցող բռնապետությունից դժգոհող Տեր Արամը 2020 թվականին հայտարարել էր, թե Հայաստանին Կադիրովի նման առաջնորդ է պետք։ Միայն այս գրառումը բավական է հասկանալու համար, թե Տեր Արամը որքան կապ չունի իր սեփական հայտարարությունների հետ։