
Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փակստոնը դատի է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին իր կոչն անտեսելու համար՝ կապված նահանգում գրանցված 450 հազար ընտրողների քաղաքացիությունն ստուգելու հետ, նշվել է դատախազի գրասենյակի կայքում։
«Գլխավոր դատախազ Փակստոնը հայց է ներկայացրել ներքին անվտանգության նախարարության եւ Բայդեն-Հարիսի վարչակազմի այլ անդամների դեմ՝ կապված այն բանի հետ, որ մերժվել է դաշնային օրենքի կատարումը, որը պահանջում է նրանցից հաստատել ձայնի իրավունք չունեցողների քաղաքացիությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Գլխավոր դատախազի գրասենյակը հոկտեմբերի սկզբին նամակ էր ուղարկել դաշնային իշխանություններին 450 հազար ընտրողների ցուցակով, որոնց քաղաքացիությունը երբեք չի ստուգվել ընտրողների գրանցման ժամանակ։ Վարչակազմը չի պատասխանել նամակին, տեղեկացրել է գլխավոր դատախազի գրասենյակը։
ԱՄՆ-ում դաշնային ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն միայն երկրի քաղաքացիները, հանրապետականները պնդում են, որ անլեգալների ռեկորդային թվաքանակը, որոնք ԱՄՆ-ում են հայտնվել Բայդենի ու նրա փոխնախագահ Հարիսի աշխատանքի ժամանակ, դեմոկրատներն ընտրություններում կօգտագործեն հօգուտ իրենց՝ նրանց ձանի իրավունք տալով։ 2020թ. հանրապետական Դոնալդ Թրամփի եւ Բայդենի միջեւ տարբերությունը Տեխասում մոտ 630 հազար ձայն էր հօգուտ հանրապետականի։