Ադրբեջանում Իրանի դեսպանն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ Բաքուն և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ աջակցություն են ցուցաբերում Վաշինգտոնին Իրանի դեմ գործողություններում։
ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն, արձագանքելով Վենսի հայտարարություններին, նշել է, որ Թեհրանը ուշադրությամբ հետևում է այդ հարցին։
Դեսպանը հայտարարել է, որ Իրանը Ադրբեջանի իշխանություններից ակնկալում է հստակ պարզաբանում այն մասին, թե արդյոք Ադրբեջանի տարածքը կամ հնարավորությունները որևէ կերպ օգտագործվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին, սակայն միաժամանակ զգայուն է իր ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության հետ կապված ցանկացած գործողության նկատմամբ։
Դեսպանի արձագանքը հաջորդել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարություններին, որոնցում նա Ադրբեջանը հիշատակել է տարածաշրջանի այն երկրների շարքում, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողությունների ընթացքում։



