Երևանի քաղքապետարանում այսօրվանից տվել է Երևանի 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի տնօրեն Անետա Բաբայանը։
Նրա խոսքով` առաջիկայում կսկվեն «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի՝ Նորագավիթի հատվածի էստակադայի կառուցումը, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցումը, Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ հատվածը։
«Մենք հենց այս շաբաթ պատրաստ ենք մեկնարկելու բուն շինարարական աշխատանքները»,–ասաց նա։
Բաբայանն ընդգծեց, որ որոշակի ֆինանսավորում իրականացվել է Երևան համայնքի բյուջեի շրջանակներում։
Այս պահին տեղանքում որոշակի ուսումնասիրություններ են ընթանում։



