Անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող «Համով հոտով» հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան 190/4) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտանաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Այսպես՝
- սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում,
- առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց, գործող կոյուղի, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան, լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածք և անձնակազմի համար հանդերձարան։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



