Իրանական զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում և ԱՄՆ-ի հարձակման դեպքում անհապաղ հարված կհասցնեն «նախապես որոշված թիրախներին»: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Մեր մարտունակ և հզոր ուժերը վաղուց գտնվում են հարյուր տոկոսով պատրաստ վիճակում», - նրա խոսքերն են մեջբերում իրանական ԶԼՄ-ները։
Զոլֆաղարին հավելել է, որ «Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի և ցանկացած գործողության» դեպքում Իրանի ուժերը «անհապաղ և հզոր կերպով կգրոհեն նախապես որոշված թիրախների վրա»։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կերկարաձգի Իրանի հետ հրադադարի ռեժիմը, բայց դրա հետ մեկտեղ իրանական նավահան



