Թեհրանը և Բաքուն քննարկել են Ադրբեջանի տարածք...

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանա Սադիգը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրումը  Իրան: 

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 23-ին Ֆարզանա Սադիգն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը, որն այցով գտնվում է Իրանում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համատեղ նավթային բլոկների մշակումը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներառումը երկու երկրների միջև գազի փոխանակման համաձայնագրում, ռուսական գազի փոխադրումը Ադրբեջանի տարածքով Իրան և երեք երկրների միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի զարգացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում պլանավորված է ադրբեջանական պատվիրակության ուղևորությունը Շահիդ Ռաջայի նավահանգիստ և Ադրբեջանի ու Իրանի միջև համագործակցության հուշագրի ստորագրում։ 

Սեպտեմբերի 23-ին ավելի վաղ Մուստաֆաևը հանդիպում է անցկացրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ հարցեր է քննարկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։