Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը՝ չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած հակառակորդի հանդեպ անվստահությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից»,- ասել է նախագահը:
Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանին անհրաժեշտ է դիվանագիտական ասպարեզում ամրապնդել այն ամենը, ինչին իրանական զինված ուժերը հասել են մարտի դաշտում:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի էր անվանել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկին, սակայն ավելի ուշ հավանական էր համարել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին դիվանագիտական համաձայնության ձեռքբերումը լիովին հնարավոր է:



