Իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր գրոհների դեպքում Իրանը շատ ավելի հուժկու հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների նավթագազային օբյեկտներին Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Ամերիկացի և սիոնիստ ագրեսորներ, մենք կրկին զգուշացնում ենք ձեզ, որ դուք մեծ սխալ եք գործել՝ հարձակվելով Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա, և պատասխանը արդեն ստացել եք։ Եթե դա կրկնվի, հետագա հարձակումները ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա չեն դադարի, մինչև դրանց լիակատար ոչնչացումը, և մեր պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան այսօրվա հարձակումները», - մեջբերել է հայտարարության տեքստն Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ Թեհրանը հրթիռներով թիրախավորել է Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտներն՝ ի պատասխան Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի վրա հարձակման։



