Team Telecom-ից պարզաբանում են, թե ինչո՞ւ ինտ...

Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Հայաստանում ֆիքսված ու շարժական ինտերներտը հասանելի չէ: Խոսքը, մասնավորապես, Team Telecom Armenia-ի ինտերնետի մասին է:

MediaHub-ը կապ հաստատեց Team Telecom Armenia-ի խոսնակի հետ՝ ճշտելու, թե ինչ խնդիր է առաջացել և երբ կկարգավորվի:

Պարզվեց, որ խնդիրը Կիրանց գյուղից  է։

«Այս պահին խնդիրը Կիրանց գյուղից է, համապատասխան աշխատողները հիմա գտնվում են այնտեղ, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերականգնել ինտերնետային կապը»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե որքան ժամանակում այն կվերականգնվի, ընկերության խոսնակը նշեց, որ դեռ հայտնի չէ, բայց հավաստիացրեց՝ իրենց խումբը անում է հնարավորին ամեն ինչ, որպեսզի շուտ շտկվի խնդիրը և բնակչության համար կապը լինի հասանելի։

Հիշեցում․ կապի հաճախակի խափանումներ եղել են նաև Արցախում, հատկապես 2020 թվականից հետո։ Բացի նրանից, որ Շուշիից խլացնում էին բջջային և ինտերնետ կապի հասանելիությունը, «Լաչինի միջանցքի» ճանապարհի փոփոխությամբ պայմանավորված՝ հաճախ էր խափանվում ինտերնետ հասանելիությունը։ Պատճառն, ըստ էության, ադրբեջանցիների կողմից մալուխների ոչնչացումն էր։ Դրա համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակ, մինչև կապի ոլորտի մասնագետները կվերականգնեին։

Նշենք նաև, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։