Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանու...

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը հանդիպման ժամանակ անդրադարձել են տարածաշրջանում առկա քաղաքական-ռազմական իրավիճակին, Վրաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցությանը առնչվող հարցերի: