Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին բողոքի ակցիա է տեղի ունենում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ հավաքվել են խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ։ Նրանք հայտարարում են, որ նախաձեռնությունը չպետք է պաշտպանվի այսօր լիագումար նիստում։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլում են և օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ պաստառներ պահում։

Երկուշաբթի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ պաշտպանել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Նախաձեռնության քննարկմանը զուգահեռ խորհրդարանի պատերի մոտ տեղի է ունեցել հանրահավաք, որը ժամանակ առ ժամանակ վերաճել է ոստիկանների հետ քաշքշուկի։ Իրավապահները ստիպված են եղել վարչական կարգով բերման ենթարկել 14 մարդու։