
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներգրավված էր Վրաստանում իշխանությունը փոխելու փորձի մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Բայդենի վարչակազմը վնասել է վրաց-ամերիկյան հարաբերություններին, նա փորձել է այստեղ փոխել իշխանությունը եւ մասնակցել Վրաստանի կառավարության դեմ դիվերսիոն գործողություններին»,- ասել է Պապուաշվիլին։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, այն բանից հետո, երբ 2025թ. հունվարին Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դադարեցրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորումը, Եվրոպայից գումարներ սկսեցին հոսել դեպի վրացական հասարակական կազմակերպություններ։ «Այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրեց այլ երկրներում ապատեղեկատվության, բռնի խմբերի կամ քարոզչության վնասակար ֆինանսավորումը, որն արվում էր USAID-ի կամ այլ ուղիներով, ԵՄ բյուջեն սկսեց խրախուսել քարոզչությունը, ատելության խոսքն ու բռնությունը»,- ընդգծել է նա։