Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պ...

Վրաստանի խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի ակցիայի պատճառով արգելափակվել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան, հայտնում է Interpressnews-ը։

Ցուցարարները երկրում նոր ընտրությունների անցկացում են և պահանջում ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ։

Հանրահավաքի մասնակիցները պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ ի պաշտպանություն Եվրամիության։ Խորհրդարանի մոտ տեղադրված տոնածառի վրա դրված են ակցիայի մասնակիցների պատրաստած պաստառներ։

Տեղում մոբիլիզացվել են նաև իրավապահները։

Վրաստանում բողոքում են նոյեմբերի 28-ի «Վրացական երազանքի» որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի մինչեւ 2028 թվականի վերջ։ Բողոքի ցույցերը մայրաքաղաքում և հանրապետության մի շարք քաղաքներում արդեն 18 օր շարունակվում են։