Թայվանը երեքշաբթի հրթիռային զորավարություններ է կատարել գաղտնի զորադաշտում, տեղեկացրել է AFP-ը։
Երեքշաբթի զինվորականները Թայվանում երկինք են արձակել տեղական արտադրության Sky Bow III եւ ամերիկյան Patriot II հրթիռներ հարավային Պինտուն օկրուգի Ցզյուպեն բազայից։
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ լրագրողներին ներկայացվել է մուտքի իրավունք բազայում, որտեղ գտնվում է Չժուն Շանի պետական ազգային գիտատեխնիկակակն ինստիտուտը։
«Բոլոր հրթիռները, որոնք արձակվել են այսօր, հասել են իրենց թիրախներին։ Մեր սպաների եւ զինվորների պատրաստությունը շատ բարձր է»,- լրագրողներին ասել է ՊՆ ներկայացուցիչ Սուն Լի Ֆանը։
Զինվորները լուսաբացին երկինք են արձակել երկու տեսակի հրթիռներ, իսկ ֆրեգատից արձակվել են RIM-66 հրթիռներ։
Պեկինը ինքնակառավարվող Թայվանը համարում է իր տարածքի մաս եւ քանիցս ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել կղզու զինումը։
Վերջին տարիներին Թայվանն ավելացնում է պաշտպանական պոտենցիալը՝ թանկարժեք զենք գնելով եւ մեծացնելով իր պաշտպանական բյուջեն սեփական զինանոցի ստեղծման համար։



