Թայվանը գրանցել է, որ կղզուն մոտեցել են Չինաս...

Թայվանի Զինված ուժերն անցած օրը գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 26 թռչող սարքի եւ 13 նավի մոտեցում կղզուն։ Այս մասին նշվել է կղզու պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում։

«Սեպտեմբերի 10-ի ժամը 06.00-ից մինչեւ սեպտեմբերի 11-ի 05.00-ն Թայվանի մոտ հայտնաբերվել են Չինաստանի բանակի 26 թռչող սարք եւ 13 նավ»,- նշված է փաստաթղթում։

11 օդային սարքեր «հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը կամ մտել կղզու ՀՕՊ ճանաչման գոտի հարավ-արեւմուտքից»։ Դրանց մեջ կան SU-30, J-10 եւ J-16 կործանիչներ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի Y-9 ինքնաթիռ։ Փաստաթղթում ընդգծվել է, որ Թայվանի բանակը ի պատասխան գործադրել է ավիացիա, նավեր, ինչպես նաեւ ցամաքային զենիթային հրթիռային համալիրներ թիրախներին հետեւելու համար։

Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտին կղզին հռչակել է միակողմանիորեն, դրա մակերեսը 492 հազար քառակուսի կիլոմետր է եւ զգալիորեն գերազանցում է կղզու օդային տարածքը։ Այն ընդգրկում է նաեւ դրա շուրջ ջրավազանը, Թայվանի նեղուցը եւ մայրցամաքային Չինաստանի Ֆուցզյան, Ցզյանսի եւ Չժեցզյան նահանգների մի մասի օդային տարածքը։