Թայվանը գրանցել է 27 ինքնաթիռի և 14 չինական ն...

Թայվանի զինված ուժերը մեկ օրում արձանագրել են կղզուն մոտեցած 27 թռչող սարքի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 9 նավ։ Դրա մասին հայտնել է կղզու պաշտպանական գերատեսչությունը։

 Բացի դրանից, 24 ժամվա ընթացքում Թայվանի մերձակայքում հայտնաբերվել է Չինաստանի պետական ​​գերատեսչությունների հինգ նավ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, 15 թռչող սարք հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի կղզու հյուսիսային, կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում։

Թայվանի բանակն ի պատասխան գործի է դրել ինքնաթիռներ, նավեր և ցամաքային զենիթահրթիռային համակարգեր՝ թիրախներին հետևելու համար: