
Թայվանի ափային պահպանությունը մեղադրել է Չինաստանի ծովային ոստիկանության չորս նավերին «նավագնացության համար փակ ջրատարածություն մտնելու մեջ» Մացզու արշիպելագի շրջանում։ Այս մասին նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Նրա տվյալներով՝ Չինաստանի ծովային ոստիկանության չորս նավեր 14 607, 14 517, 14 602 եւ 14 509 համարներով, զույգերով մտել են փակ ջրատարածություն Նանգան կղզուց 3,2 ծովային մղոն (մոտ 5,9 կիլոմետր) դեպի արեւմուտք եւ նույնքան հեռավորությամբ հյուսիս-արեւմուտք, Դունյին կղզու մոտ։ Նրանց այստեղից դուրս մղելու համար ուղարկվել են ափային պահպանության չորս մոտորանավակներ։
Ինչպես նշվել է գերատեսչության հաղորդագրությունում, 2024թ. Չինաստանի ծովային ոստիկանության նավերը մտել են Թայվանի իշխանությունների կողմից նավագնացության համար փակված ջրատարածություն առնվազն 44 անգամ։
Թայվանի կողմից վերահսկվող Մացզու արշիպելագը գտնվում է Թայվանի նեղուցի հյուսիսային մասում։ Դրանից նվազագույն հեռավորությունը մինչեւ Չինաստանի ափ կազմում է մոտ 20 կիլոմետր։