Թայվանի բանակը հայտնել է կղզուն չինական 45 ին...

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կղզու մոտ հայտնվել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 45 ինքնաթիռ և վեց նավեր։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ առնվազն 26 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը, որը կղզին համարում է մայրցամաքային Չինաստանի հետ ոչ պաշտոնական սահմանազատման գիծ։
Նախկինում գերատեսչությունը հայտնել էր, որ միայն երեքշաբթի երեկոյան կղզու մոտակայքում գրանցվել են 23 PLA ինքնաթիռների թռիչքներ, այդ թվում՝ Սու-30 կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։
Մայիսի 20-ին տեղի կունենա Թայվանի վարչակազմի նոր ղեկավար Լայ Ցինդեի երդմնակալության արարողությունը։