«11 զինծառայողից 10-ին, ովքեր եղել են բավարար վիճակում, տեղափոխել են իրենց զորամաս: Զինծառայողներից միայն մեկն է այստեղ, ում պետք արդեն պարկած վիճակում բուժկետ տեղափոխենք: Վիճակը կայուն է»,- այս մասին Politik.am-ին հայտնեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից՝ անդրադառնալով այսօր Տավուշում տեղի ունեցած ավտովթարին:
Տեղեկացնեք, որ այսօր Shamshyan.com-ը հաղորդել էր, որ 11 զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում կողաշրջվել է, վերջիններիս տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում ևս հաստատել էր, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել:



