Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8.25-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցում Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։
Նոյեմբերյանի բնակիչ 74-ամյա վարորդը հայտնել է, թե մեքենան բեռնված է 5 խմ վառելափայտով, որն ինքը պատրաստել է «Միսխանա» կոչվող տարածքում և ցանկանում էր տեղափոխել իր տուն։ Վարորդը, սակայն, փայտի ձեռքբերման կամ պատրաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է բաժնի հարակից տարածք, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Նոյեմբերյանի քննչական բաժին։



