Դեկտեմբերի 24-ին տեղեկություններ տարածվեցին, որ «Տաթև ՀԷԿ»-ը անցել է թշնամուն, ըստ ականատեսների այնտեղ արդեն ադրբեջանական դրոշներն են տեղադրված։
Տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ։ Politik.am-ի հետ զրույցում Իրինա Յոլյանը տեղեկացրեց, որ իրականությանը չեն համապատսխանում այն տեղեկությունները, թե «Տաթև ՀԷԿ»-ը անցել է թշնամուն․ «ՀԷԿ-ը մեր տարածքում է գտնվում, պարզապես իրենք շատ մոտ են ու դրոշներ են տեղադրել։ Երեկ հենց այդ տեղադրված դրոշների լուսանկարն է տարածվել ու քննարկման առիթ է հանդիսացել։ Այս պահի դրությամբ ՀԷԿ-ը մեր տարածքում է։ Վիճահարույցը տունն է, որի մասին մենք տեղեկատվություն տրամադրել ենք»,-ասաց մեր զրուցակիցը։



