Այսօր կայանում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը: Թեկնածուները երեքն են՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ստեղծագործական և հեռանկարային գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Ըստ կանոնակարգի՝ թեկնածուն պետք է ունենա կոչում: Առաջադրված թեկնածուներից կոչում ունի միայն Լիլիթ Արզումանյանը, այսինքն՝ փաստացի միայն նրա թեկնածությունն է համապատասխանում չափանիշնեին: Մեկ թեկնածուով ընտրությունների փաստն առաջացրել է ուսանողների դժգոհությունը:
Ինստիտուտի ուսանողները, սակայմ, դեմ են Լիլիթ Արզումանյանի թեկնածությանը և պահանջում են այլընտրանքային թեկնածու: Նրանք բոյկոտում են ընտրությունները ու երգում:



