Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ի դեպ, երեկ ասուլիսի ժամանակ Նիկոլը պատմում էր, թե ոնց ա հրապարակում նստած եղել ու մի ռուս լրագրող մոտեցել ու զարմանքով արձանագրել ա, որ ինքը առանց անվտանգության ա ֆռֆռում:
Իսկ էդ ռուս լրագրողը մի քանի օր առաջ մեզ պատմում էր, որ երբ մոտեցավ Նիկոլին, տարածքում թաքնված անվտանգության աշխատողները խառնվեցին իրար` չթողնելու, որ խոսի մեր ժողովրդավար վարչապետի հետ»: