Տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության. Ի...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է Sputnik Ադրբեջանը:

Իրանցի նախարարը իր երկրի մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությամբ և հայտարարել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության:
Նրա խոսքով ՝ Իրանի համար կարեւոր են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը եւ նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։

«Թեհրանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցերը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու օգտին եւ պատրաստ է օգնել դրան», - հավելել է Աբդուլլահիանը: