
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ տարաձայնությունների պատճառով երկրի կառավարությունը գնում է դեպի շաթդաունի (աշխատանքի դադարեցում)։
«Կարծում եմ՝ մենք գնում ենք դեպի շաթդաուն, քանի որ դեմոկրատները չեն ցանկանում ճիշտ վարվել։ Հուսով եմ, որ նրանք կփոխեն իրենց կարծիքը, բայց տեսնենք»։
Փոխնախագահը հավաստիացրել է, որ կառավարությունը կձգտի ապահովել առանցքային ծառայությունների աշխատանքը նույնիսկ կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում։
Թրամփը նախկինում թույլատրել էր կառավարության գործունեության դադարեցման հնարավորությունը, եթե Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները չկարողանան համաձայնության գալ հոկտեմբերի 1-ին ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագծի շուրջ։ Սեպտեմբերի 19-ին Սենատը մերժել է դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին երկու օրինագծեր։
Մարտին Թրամփը օրենք է ստորագրել, որի համաձայն՝ դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակվելու է մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։
1977 թվականից ի վեր նման ֆինանսավորումը դադարեցվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով: Ամենաերկարատև շաթդաունը տևել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: