Թանկացումների «քավոր» Ավինյանը Երևանը դիտարկո...

Քիչ առաջ մայրաքաղաքի փոքրամասնության կողմից ինքնահռչակված «քաղաքապետը» հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ հավաքագրումներն ու եկամուտները բյուջեի եռապատկվել է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ ,այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել։

Գույքահարկի,աղբահանության, տրանսպորտի,կարմիր գծերի, տեղական տուրքերի թանկացման «քավորը» Երևանը դիտարկում է միայն սեփական բյուջեն եռապատկելու օբյեկտ։

Եռապատկված բյուջեյի ու ՀՀ «նախագահի» հայտարարած շատ փող կա՛ ասածը գումարեք, ու քաղաքացին կերթևեկի 100 դրամով։

Սուբսիդավորեք, ու տրանսպորտը կմնա «հպարտ» քաղաքացու համար 100դրամ»,- գրել է նա: