Տանիքագործը դույլը տալիս է ու ասում՝ որտեղ կա...

Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռի կատարած երեկվա այցի դժգոհություններն ամփոփեց անեկդոտով։

«Պրարաբային կուլտուրան խորը նստած է մեզ մոտ։ Ոչինչ կքանդենք, նորը կսարքենք։

Մի հատ հին հայտնի անեկդոտ կա։ Մեկը ուզում է տան տանիքը փոխի, հրավիրում է տանիքագործին։ Արդեն հաջողություն են ասում, տանիքագործը բերում է մի քանի դույլ է տալիս։ Տանտերը հարցնում է՝ էս ի՞նչ է։ Ասում է՝ թիթեղից մի քիչ ավելացրել էր, տասը հատ դույլ եմ սարքել, որտեղ կաթի, դնես տակը։

Սա լրիվ մեր մասին է, անեկդոտ չի, իրականությունն է մեր մասին»,-ասաց Փաշինյանը: