Թանգարաններ են միավորվել

Կառավարության որոշմամբ, «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետա­կան ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միացնելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը կհամալրվի նոր ներուժով:

ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: