Թալինում գործող բենզալցակայանում պայթյnւն է տ...

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը, ճշտվում է։