«Թալիբան» աֆղանական շարժման խոսնակ Սուհայիլ Շահինյը հայտարարել է BBC News-ի հետ զրույցում, որ բոլոր օտարերկրյա զորքերը պետք է լքեն Աֆղանստանը հաստատված ժամկետներում։ Հակառակ դեպքում, եթե զորակազմեր մնան օտարերկրյա, ապա դրանք համարվելու են որպես օկուպանտներ։ Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հնարավոր է Աֆղանստանում մնա հազար օտարերկրյա զինվորական, որոնց մեծ մասը լինելու են ամերիկացիներ։ Շահինը նաեւ ասել է, որ դիվանագետները, ոչ կառավարական կազմակերպություններն ու այլ երկրների քաղաքացիները թալիբների համար թիրախ չեն լինելու եւ նրանք չունեն հավելյալ պաշտպանության կարիք։
Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ ամերիկյան զորակազմը վերջնականապես դուրս է գալու մինչեւ սեպտեմբերի տասնմեկը։ Բրիտանացիները մտադիր են փոքր զորակազմ պահպանել այնտեղ, բայց այդ մասին վերջնական որոշում դեռեւս չկա։



