«Թալիբան» շարժումը հայտարարել է Տաջիկստանի մե...

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը վերահսկում է Տաջիկստանի հետ սահմանի մինչեւ 70 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը հայտարարել էր  երկրի հյուսիսում ստեղծված ծանր իրավիճակի մասին ։

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զահբիուլլահ Մուջահիդի խոսքով ՝ անվտանգություն է  հաստատվելու սահմանին և  հայտարարել է, որ Տաջիկստանի ներքին  գործերին որևէ  միջամտություն տեղի չի ունենա: Նա նաև չի բացառել, որ «Թալիբանի» կողմից վերահսկվող տարածքները «կարող են մեծանալ»:

Նա Աֆղանստանի կառավարությանը կոչ է արել գնալ երկխոսության, քանի որ «Թալիբան»-ի ուժերը ունակ են հարձակման բոլոր ուղղություններով, և իշխանությունները, նրա խոսքով, չեն կարող դիմակայել:

Թալիբանի ներկայացուցիչը  հավելել է, որ արմատական ​​շարժման անդամները պատրաստ են քննարկել Մոսկվայում միջաֆղանական բանակցությունների առաջարկը։

Ռազմական գործողությունները շարունակվում են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերման ֆոնին, որոնք մեկնարկել են  ապրիլին:

Ի սկզբանե պլանավորված էր, որ բոլոր միջազգային զորքերը կհեռանան հանրապետությունից մինչ մայիսի 1-ը, ինչպես առաջարկվում էր Կատարում 2020-ի փետրվարին ստորագրված համաձայնագրով:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը հայտարարեց, որ դուրսբերումը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։

ԶԼՄ-երի հաղորդմամբ՝ Տաջիկստանի սահմանապահները հանրապետության տարածք են թույլ տվել մտնելու աֆղանցի զինծառայողներ։ Նրանք «Թալիբան» շարժման հետ  մարտերից հետո ստիպված են եղել նահանջել։