Աֆղանստանում «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության խոսնակը այդ երկրի և ԻԻՀ-ի միջև սահմանային վեճը անվանել է թյուրիմացություն:
Երեկ երեկոյան թալիբների ժամանակավոր կառավարության խոսնակ Զաբիոլլա Մուջահիդն ասել է. «Իրանի Սիստան և Բալուչեստան և Աֆղանստանի Նիմրոզ նահանգի սահմանին իրանցի և աֆղան սահմանապահների միջև միջադեպն ավարտվել է, զոհեր և վիրավորներ չկան»։
Միևնույն ժամանակ, «Թալիբան»-ի ԱԳՆ խոսնակ Բադ Ալ-Ղահար Բալխին, իր թվիթերյան էջում գրել է, որ աֆղանական-իրանական սահմանին տեղի ունեցած բախումն ավարտվել է երկու երկրների սահմանապահների ջանքերով, և որ կարվի ամեն ինչ՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը կանխելու համար:
Չորեքշաբթի երեկոյան Իրանի Սիստան և Բելուչեստան և Աֆղանստանի Նիմրուզ նահանգի սահմանային գոտում սահմանապահների միջև բռնկված վեճը հրաձգության պատճառ է դարձել, որն ավարտվել է երկու կողմերի սահմանապահների ջանքերով:



