Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին կոնֆլիկտի հետեւանքով տուժածների թիվն աճել է՝ հասնելով 163-ի:
Զոհվել է 31 մարդ:
Ապրիլի 29-ին սահմանին տեղի բնակիչների միջեւ առաջացած կոնֆլիկտը վերածվել է երկու երկրների զինվորականների միջեւ զինված բախման: Ապրիլի 29-ին երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ սահմանից ուժերի դուրսբերման շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվել է: Ապրիլի 30-ին կրկին հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հաղորդում է ՌԻԱ Նովոստին: