Աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղո...

Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման
արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու
նպատակով»,-ասված է որոշման մեջ։