Հայաստանն ու Եգիպտոսը կարող են ընդլայնել համա...

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադ Միխայիլին։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է գործընկերոջը և ընդգծել, որ COP17-ը լավ հնարավորություն է Հայաստանի և Եգիպտոսի միջև գործնական համագործակցությունն ընդլայնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ թափոնների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում։

Դավիթ Խուդաթյանը շեշտել է Եգիպտոսի փորձի ուսումնասիրման կարևորությունը թափոնների տեսակավորման, վերամշակման, շրջանաձև տնտեսության զարգացման և մասնավոր հատվածի ներգրավման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում արձանագրված արդյունքները։