Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սա...

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։

«Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորելու հանձնաժողովի նիստն ավարտվել է։ Երկու կողմերը համաձայնության եկան 13 կետից բաղկացած համաձայնագրի շուրջ՝ հրադադարը պահպանելու համար, և երկու երկրների ներկայացուցիչները ստորագրեցին արձանագրություններ, որոնք ուղղված են սահմանին լարվածության կարգավորմանը և սահմանային գոտում խաղաղության վերականգնմանը», - ասվում է Թաիլանդի կառավարության հինգշաբթի օրվա հայտարարության մեջ։