Թաիլանդում ձերբակալվել են «Би-2»-ի անդամները

Ռուսական  «Би-2» ռոք խմբի յոթ անդամներ ձերբակալվել են Թաիլանդում՝ Պհուկետ կղզում կայացած համերգից հետո։ Նրանց թվում են եղել վեց ռուս և Իսրայելի մեկ քաղաքացի։ Նրանք աշխատանքի թույլտվություն չունեին։

Այժմ խումբը պետք է տուգանք վճարի, որի չափը կորոշի դատարանը։

 «Би-2»-ի խոսնակը РБК-ին ասել է, որ ինքը ոչինչ չգիտի Թաիլանդում խմբի անդամների կալանավորման մասին: