Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Իրանի դեսպանին՝ քննարկելու Հորմուզի նեղուցում Թաիլանդի դրոշի ներքո նավարկող «Մայուրի Նարի» նավի վրա մարտի 11-ին տեղի ունեցած հարձակման «հանգամանքները»։ Այս մասին հաղորդում է Thairath-ը։
Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ նավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած են համարվում անձնակազմի երեք անդամներ։
Անձնակազմի 20 անդամ հաջողությամբ տարհանվել է։
AFP-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մարտի 11-ին հայտարարել է, որ նեղուցում հարվածել է Թաիլանդում գրանցված «Մայուրի Նարի» նավին, ինչպես նաև Լիբերիայի դրոշի ներքո նավարկող մեկ այլ նավի, քանի որ դրանք անտեսել են «նախազգուշացումները»։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նավի անձնակազմի բոլոր 23 անդամները թաիլանդցիներ են։



