Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ահազանգել է այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով վտանգի տակ են հայտնվել Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ, ում պետք է շտապ ետղափոխել Երևան։ Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։
Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունը անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։
Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։
Մի' լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։
Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»:



