Տագնապալի է, երբ Վրաստանում կան մարդիկ, որոնք...

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CBS-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու հարցը, որոնք զանգվածաբար երկիր են ժամանել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից և իրենց հայրենիքում մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։

«Շատ տագնապալի է, երբ սեփական երկրում ունես մարդիկ, որոնք խոսում են թշնամու լեզվով և հավատում են, որ իրենք իրենց տանը են», - նշել է պետության ղեկավարը, հաղորդում է Online Georgia պորտալը։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ «կա նուրբ գիծ, ​​և այդ գիծը պետք է պահպանվի, որպեսզի ապագայում չունենանք նմանատիպ միջադեպեր, որոնք թույլ կտան Ռուսաստանին կիրառել ռուսալեզու քաղաքացիների պաշտպանության իր սիրելի դոկտրինը»։

Հարցին, թե ինչու Վրաստանը չի արգելում Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր, Վրաստանի նախագահը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել երկրի կառավարությանը։

«Ցավոք, ես գործադիր իշխանությունը չեմ ներկայացնում»,- ասաց նա։