«Սյուրպրիզ» է լինելու, շատ գեղեցիկ տոնածառ է լինելու Գյումրիում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ ով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։
«Այն, որ նշում են՝ քինախնդրություն, չկա այդպիսի բան, պարզապես այս տոնածառը ավելի բարձր, ավելի գեղեցիկ է լինելու և ինքը բնական ճյուղերով է։ Զարդարանքի համար անհրաժեշտ կլինի 22 մլն դրամ։
Մոնտաժումը, ապամոնտաժումը առանձին գումար է, որը բարերար ինքն իր կողմից է տալու։ 22 միլիոն դրամը հատկացվելու է նոր զարդարանքների, դեկորների, փողոցների զարդարանքների համար, միայն դրա գումարն է։ Վերանորոգումն էլ կազմել է 671,000 դրամ, որը փոխանցվել է արդեն»,ասել է նա՝ չցանկանալով նշել բարերարի անունը. «Հիմա չեմ ասում, թող դա լինի սյուրպրիզ, օրը կգա կասեմ»։



