Սյունիքի ընդերքօգտագործման խախտումների հետևան...

Սյունիքի մարզում, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման կամ օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև համապատասխան ընկերությունների կողմից հարկեր չվճարելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության, ինչպես նաև Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել ընդհանուր 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 32 միլիոն 590 հազար դրամ:

Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։