Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից։ Այս մասին հաստատում են ՀՀ Ոստիկանությունից:
«Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնում են Ոստիկանությունից։



