Սյունիքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, ճա...
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
 
Գորիսի, Սևանի, Աշոցքի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ