Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել: Տեղեկատվությունը Politik.am-ի հետ զրույցում հաստատեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։
Վերջինս նշեց՝ մարզպետը հրաժարականի դիմումը գրել է, բայց շարունակում է պաշտոնավարել, քանի դեռ չկա Կառավարության համապատասխան որոշում։ Պատճառների մասին Ավագյանը մանրամասներ չհայտնեց։



